Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ինքնությունը մարդու գոյության թիվ մեկ գրավականն է

Ինքնությունը մարդու գոյության թիվ մեկ գրավականն է
21.06.2026 | 13:45

Տեսակը հաղթում է միմիայն ինքնության, ինքնագիտակցության, ինքնորոշոման և հմուտ ինքակառավարման շնորհիվ:

Երբ տեսակից ցանկանում են հեռացնել և գողանալ նրա ինքնությունը, կարմիր լույս պիտի վառվի՝ տեսակը տանում են ոչնչացման, ինքնությունից զատելով՝ նաև ինքնաոչնչացման, քանի որ ինքնագիտկացումից զուրկ մարդը ինքնաբերաբար սկսում է գործել ինքն իր դեմ՝ զրկվելով ինքնապաշտպանության զենքերից և լուծվելով աշխարհի բազմազանության մեջ:

Հայ ժողովրդի դեմ այսօրվա թիվ մեկ սպառնալիքը սա է, ինչն էլ անում են անմիջապես այդ ժողովրդի պետական լծակներով՝ թշնամական իշխանության միջոցով:

Նիկոլ փաշինյանը մեր պետության ղեկին իրագործում է մեր թշնանիների թիվ մեկ նպատակը. ջանում է զրկել հայ մարդուն իր ինքնությունից՝ զրոյացնելով նրա գոյության պայքարը, արժեզրկելով հաղթանակներն ու հերոսներին, նենգափոխելով, պատմաքաղաքական թշնամական ռևիզիոնիզմի ենթարկելով նրա պատմությունն ու մշակույթը, նսեմացնելով նրա ավանդույթը, խլելով նրանից իր հողի և տեսակի գոյության համար պայքարի զենքերն ու հնարավորությունները, նաև՝ ապագայի հնարավորությունները, ջանալով իդենտիֆիկացնել հայ ժողովրդին մի կողմից՝ անգետ, անգիտակից, հոգեբանական տարատեսակ խեղումներով բիոմասսայի հետ, մյուս կողմից՝ պացիֆիստ և թշնամահպատակ զանգվածի:

Սա նախացեղասպանական գործընթաց է:

Պատմաբանները լուռ են: Լուռ են նաև սոցիալ-հոգեբանները, ազգագրագետները:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1685

Մեկնաբանություններ